ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի որդին՝ Ջոզեֆ Բո Բայդենը, 47 տարեկանում մահացել է քաղցկեղից:
Բայդեն կրտսերը 2006-2015թթ. զբաղեցնում էր Դելավեր նահանգի գլխավոր դատախազի պաշտոնը: Նա տառապում էր երկարատեւ հիվանդությունից: Նա տարբեր ժամանակներում ծառայել է Դելավերի ազգային գվարդիայում, իսկ 2000-ական թթ.-ին էլ ծառայել է Իրաքում:
«ՌԻԱ Նովոստի»-ն փոխանցում է . «Նա շատ հասարակ, պարզ եւ ամենալավն մարդն էր, որին մենք երբեւէ ճանաչել ենք»,- գրել է Բայդեն ավագն իր ընտանիքի անունից արած հայտարարության մեջ: