Միջազգային 

Ջոն Քերրին Ֆրանսիայում հեծանիվից ընկնելուց հետո կոտրել է ձախ ազդրի ոսկորը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Ֆրանսիայում հեծանիվից ընկնելուց հետո կոտրել է ձախ ազդրի ոսկորը, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով Պետդեպի պաշտոնական ներկայացուցչին:


Այս պահին Քերրին գտնվում է Ժնեւի հիվանդանոցում: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:


Պետքարտուղարը չեղյալ է հայտարարել Փարիզ եւ Մադրիդ պլանավորած այցելությունները: Դրա փոխարեն Քերրին մեկնելու է ԱՄՆ բուժման, հայտնում է Lenta.ru-ն:


Իսպանիայի մայրաքաղաքում նա պետք է հանդիպեր թագավոր Ֆիլիպ 6-րդի, վարչապետի եւ արտգործնախարարի հետ: Փարիզում Քերրին պլանավորում էր հանդիպումներ ունենալ Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիի եւ այլ պաշտոնյաների հետ:

Նույն շարքից