Միջազգային 

Եգիպտոսում նախկին իշխանությունից հեռացնելուց հետո՝ 2,6 հազար մարդ է մահացել

Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիին իշխանությունից հեռացնելուց հետո երկրում բռնկված բռնության ալիքի ընթացքում շուրջ 2,6 հազար մարդ է մահացել, գրում է Guardian–ը` վկայաբերելով իրավապաշտպաններին։



Տվյալները վերաբերում են 2013թ.–ի հունիսի 30–ից 2014թ.–ի դեկտեմբերի 31–ն ընկած ժամանակահատվածին, նշում է ՌԻԱ Նովոստին։


 

Մարդու իրավունքների պետական խորհրդի ղեկավար Մուհամեդ Ֆայեքը հայտնել է, որ մահացածների գրեթե կեսը նախկին նախագահի կողմնակիցներն են։ 2014թ.–ի վերջի տվյալներով` բողոքի ալիքի պատճառով մահացել է 700 ոստիկան և 550 խաղաղ բնակիչ։



Guardian–ը նշում է, որ բողոքի ալիքը գագաթնակետին էր հասել 2013թ.–ի օգոստոսին, երբ եգիպտական ոստիկանությունը փորձում էր ցրել Մուրսիի աջակցությանն ուղղված երկու գործադուլները։ Այդ ժամանակ շուրջ 600 մարդ մահացավ, այնուհետև ցուցարարները հարձակվեցին ոստիկանական բաժանմունքների և եկեղեցիների վրա։ Կառավարական ուժերն էլ հարձակվեցին «Մահմեդական եղբայրներ» շարժման կողմնակիցների վրա։ Հիշեցնենք, որ այդ շարժումն այժմ Եգիպտոսում անօրինական է համարվում։

 

 

Նույն շարքից