Միջազգային 

Ճապոնիայի նախարարությունների աշխատակիցներին թույլատրել են ամառանը աշխատանքի գալ հավայան վերնաշապիկներով

Ճապոնիայի նախարարությունների աշխատակիցներին թույլատրել են ամառային շոգ եղանակին աշխատանքի գալ հավայան վերնաշապիկներով և թեթև կոշիկներով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։



Պաշտոնյաները մինչև սեպտեմբերի ավարտը կարող են աշխատանքի գալ հավայան վերնաշապիկներով, կարճ տաբատներով և ամառային կոշիկներով։ Թեև արշավն արդեն մեկնարկել է, այնուհանդերձ Ճապոնիայի կառավարության անդամները երկուշաբթի խորհրդարանի նիստին են ներկայացել պիջակներով, իսկ վարչապետ Սինձո Աբեն և պաշտպանության նախարար Գեն Նակատանին` անգամ փողկապով։ Ինչպես սպասվում է, կառավարության համար արշավը կմեկնարկի երեքշաբթի, կառավարության նիստին նրանք կներկայանան Օկինավա հարավային գավառի «կարիուսի» գունավոր ազգային վերնաշապիկներով։


 

 

Նույն շարքից