Միջազգային 

ԵԱՀԿ գործող նախագահը Ադրբեջանում է

ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը տարածաշրջանային այցի շրջանակում հունիսի 3–ին կայցելի Հայաստան, նշվում է ԵԱՀԿ–ի կայքում։



Դաչիչը կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։ Նա նաև կհանդիպի երկրի առաջատար քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ և կայցելի ԵԱՀԿ երևանյան գրասենյակ։

 

 

Հունիսի 1-ին նախատեսված են նրա հանդիպումները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Միլի մեջլիսի խոսնակ Օգտայ Ասադովի, երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:



Այցի ավարտին Ադրբեջանի արտգործնախարարի հետ կանցկացվի համատեղ մամլո ասուլիս:



Հունիսի 2-ին ԵԱՀԿ նախագահը կայցելի Վրաստան, հունիսի 3-ին՝ Հայաստան:

Նույն շարքից