Միջազգային 

ԵԱՀԿ գործող նախագահն և Ի․ Ալիևը կարծիքներ են փոխանակել ԼՂ հակամարտության վերաբերյալ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի վարչապետի տեղակալ, արտգործնախարար Իվիցա Դաչիչի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:

 


Ադրբեջանի նախագահը նշել է որպես ԵԱՀԿ նախագահ Դաչիչի Բաքու այցի կարևորությունը: Դաչիչն իր հերթին նշել է, որ Սերբիայի նախագահը կմասնակցի Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերի բացման արարողությանը: 

 


Հանդիպմանը քննարկվել են ԵԱՀԿ-Ադրբեջան համագործակցության հեռանկարները, Ադրբեջանի և Սերբիայի միջև կապերի զարգացումը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, էներգետիկ, մարդասիրական և այլն: Նաև կարծիքների փոխանակում է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ։

Նույն շարքից