Միջազգային 

Թուրք դիվանագետները հայտնվել են սկանդալի կենտրոնում

Թուրք երկու դիվանագիտները հայտնվել են սկանդալի կենտրոնում։ Նրանք ձերբակալվել են անօրինական ճանապարհով թմրանյութեր և ծխախոտներ սահմանը անցկացնելու համար: Այս մասին հայտնում է Today's Zaman պարբերականը:



Ինչպես հաղորդվում է, ձերբակալված դիվանագետներից մեկը աշխատելիս է եղել Իրանի Ուրմիա քաղաքի թուրքական հյուպատոսարանում: Ոստիկանական ստուգումների արդյունքում պարզվել է, որ դիվանագիտական անցագիր ունեցող մեքենայով դիվանագետը փորձել է հերոինի մեծ քանակություն տեղափոխել:



Մյուս ձերբակալվածը Բաքվում Թուրքիայի դեսպանատան աշխատակիցն է, ով փորձել է վրաց-ադրբեջանական սահմանով անօրինական ճանապարհով և կրկին դիվանագիտական անցագիրը օգտագործելով շուրջ հարյուրից ավելի տուփ ծխախոտ անցկացնել:



Նույն շարքից