Միջազգային քաղաքականության մի շարք հարցերի քննարկումն առանց Ռուսաստանի աննպատակային է դառնում:
Այդ մասին գրում է շվեյցարական Neue Zürcher Zeitung պարբերականը, նշելով, որ Ուկրաինական ճգնաժամի ու Ռուսաստանի հետ հետագա հարաբերությունների հարցեր առանց Պուտինի մասնակցության անիմաստ է դառնում:
Բացի այդ կողմերը քննարկելու են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, կլիմայի փոփոխության ու գաղթականների խնդիրները:
Պարբերականի բնորոշմամբ, եթե G7-ի հանդիպումը իրականացվի G8 փորմատով, ապա մի շարք առաջնահերթ խնդիրներ կստանան արդյունավետ լուծում, օրինակ՝ Ուկրաինական ճգնաժամը կամ Ուկրաինայի արտաքին պարտքի հարցերը:
Բացի այդ, մնացած բոլոր հարցերում անհրաժեշտ է Ռուսաստանի մասնակցությունը գագաթաժողովին, սակայն, ներկա իրավիճակում Պուտինի մասնակցության համար կպահանջվի հրաշք, քանի որ, Արեւմուտքի կարծիքով պաշտոնական Մոսկվան հրաժարվում է կատարել իր առջեւ դրված պարտավորությունները: