Միջազգային 

Պենտագոնը Մեծ Բրիտանիային հորդորում է չկրճատել ռազմական ծախսերը

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը կոչ է արել Մեծ Բրիտանիայի իշխանություններին չկրճատել երկրի ռազմական բյուջեն՝ նշելով, որ դա կխաթարի արտաքին քաղաքականությունը:

 

Նրա կարծիքով, հնագույն պատմություն ու ավանդույթներ ունեցող Մեծ Բրիտանիան իր ազդեցությունը պահպանելու համար պետք է զարկ տա ռազմակա-տեխնիկական առաջընթացին ու ավելի ընդլայնի իր զինված ուժերը:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բրիտանիան հրաժարվել էր կատարել ՆԱՏՕ-ի բյուջեի համար նախատեսված վճարումները: Այդ մասին իր ելույթում հայտարարել էր նաեւ Ելիզավետա 2-րդ թագուհին:

Նույն շարքից