Միջազգային 

Իսլամական պետությունը մոտեցել է թուրք-սիրիական սահմանին. Reuters

Իսլամական պետությունը մոտեցել է թուրք-սիրիական սահմանին և սպառնալիք է առաջացրել Հալեպի հետ կապող ճանապարհի համար, գրում է է «Reuters»գործակալությունը:


Համաձայն գործակալության տվյալների` Իսլամական Պետության զինյալները, Սիրիայի Լևանտի ճակատին պատկանող Ջաբհաթ ալ-Շամիիա խմբավորման զինյալների դեմ մարտերում, հսկողության տակ են առել Սիրիայի հյուսիսային մի շարք շրջաններ: 

 

Գործակալությունը հայտնում է, որ այս առաջխաղացումից հետո Իսլամական Պետության գրոհայինները կկարողանան առաջ շարժվել դեպի հյուսիս`Բաբ ալ-Սալամ անցակետ տանող ճանապարհով, որն անցնում է սիրիական Հալեպ և թուրքական Քիլիս նահանգների արանքով: 

Նույն շարքից