Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դպրոցների շենքերը, որոնց ամրացման ու նորոգման վրա գումարներ են ծախսվել, սեյսմիկ առումով ամրացման «լրջագույն կարիք» ունեն: Այսօր Ազգային ժողովում 2014 թվականի բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
«Մինչև այդ շենքերի ամրացման ծրագիր լինելը, մինչև դրանց անվտանգության խնդիրները լուծելը դրանց վրա գումարներ ծախսելը, նորոգել անիմաստ կլինի: Այդպիսի միջոցներ ծախսելը բացարձակ անարդյունավետ կլինի», -հայտարարեց նախարարը:
Նրա խոսքով, վերջին մեկ տարվա ընթացքում նախարարության կատարած ուսումնասիրության համաձայն, կան բազմաթիվ դպրոցներ, որոնք կառուցվել են պատերազմից հետո և սեյսմիկ անվտանգության նորմերին չեն համապատասխանում և «շատ վտանգավոր օբյեկտներ են»:
«Հիմա աշխատանքներ են տարվում, ուսումնասիրություններ են կատարվում և այդ դպրոցները պետք է ամբողջությամբ քանդվեն ու նորերը կառուցվեն»,-նշեց նախարար Սարգսյանը: