Իսլամաբադի հյուրանոցներից մեկում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Ջամիաթ Ուլեմա-է-Իսլամի Ֆազլ կուսակցության ղեկավար Ֆազլուր Ռեհմանը խնդրել է Պակիստանի զինված ուժերին ռազմական գործողություններ սկսել Պակիստանի` ջինսե տաբատներ կրող կանանց դեմ:
Ըստ բանախոսի` կանանց ցուցամոլությունը հանգեցնում է երկրաշարժերի, ինֆլացիայի և այլ տեսակի աղետների: Նրանք նաև մեղավոր են Բալուչիստանի ճգնաժամի, էներգամատակարարման պակասի և Պակիստանում վատթարացող անվտանգության վիճակի համար:
Կուսակցության ղեկավարը հայտնել է, որ կինը, ով ծածկված չէ «ալյուրի պարկով» զանգվածային ոչնչացման զենք է հանդիսանում իր երկրի համար։ Նա նաև հայտնել է, որ Պակիստանը զինված է միջուկային հրթիռներով բոլոր խոշոր քաղաքներում:
Նա նաև խնդրել է զինված ուժերի ղեկավարին ու վարչապետին պատերազմ հայտարարել Պակիստանի կանանց դեմ: