Փարիզի Արվեստների կամրջի ճաղավանդակները արդեն ազատվել են հազարավոր կողպեքներից։ Այս մասին հայտնում է vesti.ru-ն։
Աղբյուրը հայտնում է, որ կամրջից ապամոնտաժվել է 45 տոննա կողպեք։
Փարիզի իշխանությունները այս քայլի գնացել են կողպեքների ծանրությունից կամուրջը փրկելու համար։
Կամուրջը կառուցվել է 1804 թվականին Նապոլեոնի հրամանով և հանդիսանում է XIX դարի ճարտարապետության հուշարձան։








