Միջազգային 

Էրդողանը դատի կտա ընդդիմության առաջնորդին իրեն զրպարտելու համար

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայց է ներկայացրել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ,  հայտնում է Anadolu գործակալությունը։



Ընդդիմադիրը Էրդողանին մեղադրել է չափազանց շռայլ ապրելակերպի մեջ: Ընդդիմության առաջնորդը հայտարարել է, որ Անկարայում Ակ-Սարայ նախագահական նոր պալատի կառուցման համար ոսկի է օգտագործվել, և որ նախագահական պալատում զուգարանակոնքերը նույնպես ոսկուց են։ 

 

 

Ի պատասխան՝ Էրդողանը պալատ է հրավիրել ընդդիմության ներկայացուցչների և հայտարարել, որ եթե նրանք այնտեղ գտնեն գոնե մեկ ոսկե աթոռակ, նա իր պաշտոնից հրաժարական կտա: Դատարանի կողմից բողոքի բավարարման դեպքում Էրդողանը կստանա $37 հազար դոլարի հատուցում:

 

 

Ավելի վաղ Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեկը հայտարարել էր, որ շինարարության վրա ծախսվել է 1.37 մլրդ լիրա։

Նույն շարքից