ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին բարեհաջող վիրահատվել է Բոստոնի հիվանդանոցներից մեկում։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
Բժիշկների խոսքով՝ Քերին հիվանդանոցից դուրս կգրվի մոտ ժամանակում։
Հայտնի է նաև, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին շարունակում է աշխատել՝ գտնվելով հիվանդասենյակում։