ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է օրենքը, որը թույլ է տալիս հատուկ ծառայություններին տվյալներ հավաքել քաղաքացիների մասին` ահաբեկչությանը հակազդելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` մեջբերելով Սպիտակ տանը։
Այսպես կոչված USA Freedom Act–ը «բարեփոխում է և ընդլայնում իշխանության կոնկրետ մարմինների հնարավորություններն արտաքին հետախուզության և այլ նպատակների հարցում»։
Արտաքին հետախուզության վերաբերյալ նշումը կապված է ԱՄՆ սահմաններից դուրս գտնվող ահաբեկիչներին դիմակայելու անհրաժեշտության հետ։