Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նահանգի ներկա նահանգապետ Միխաիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է աշխատանքից ազատել 27 շրջանների ղեկավարներից 24-ին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։
«Այստեղ ընդհամենը 27 շրջան է: Վերջերս երեք նահանգապետ նշանակվել են, մնացած 24-ին հեռացնում ենք աշխատանքից, ավելի շուտ հավաքում ենք նոր թիմ մրցույթների արդյունքերով: Ես հայտարարում եմ ընդհանուր մրցույթ Ուկրաինայով մեկ»,-հայտարարել է Սաակաշվիլին «Ռուստավի 2» հեռուստաընկերության եթերում:
Նա նշել է, որ կառավարությունում բարեփոխումները անհրաժեշտ են համակարգի կոռումպացված լինելու պատճառով: Ըստ նրա, եթե մեկը նրան զանգահարում է և խնդրում, որ պաշտոնյային թողնեն նրա տեղում, նա աշխատանքից է հեռացնում առաջին հերթին զանգահարողին: