Լատվիայի խորհրդարանը առաջին փորձից չի կարողացել նախագահ ընտրել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։
Լատվիայի գործող նախագահ Անդրիս Բերզինշն ավելի վաղ հայտարարել է, որ չի դնի իր թեկնածությունը երկրորդ ժամկետի համար՝ անձնական պատճառներով:
Վեյոնիսի օգտին քվեարկել է 34 պատգամավոր, Լևիտսի՝ 24, ընդդիմադիր թեկնածուներից մեկի օգտին՝ 23, մյուսի՝ 6: Բոլոր թեկնածուների մասնակցությամբ քվեարկության երկրորդ փուլը կանցկացվի առաջիկա ժամերին: