Միջազգային 

Ուկրաինայի հատուկջոկատայինները կապահովեն Օդեսայի նահանգապետի անվտանգությունը

analitik.am

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել Օդեսայի նորանշանակ նահանգապետ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի անվտանգությունը ապահովման ուժեղացման վերաբերյալ։ Նորանշանակ նահանգապետի անվտանգությունը կապահովեն ուկրաինացի հատուկջոկատայինները։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը։ 

 

 

 

Այդ մասին նաև հայտնել է Միխեիլ Սաակաշվիլիին «Ռուսթավի-2» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ 



«Ինձ հսկում է հատուկ նշանակության ստորաբաժանման խումբը: Այստեղ ավելի ուժեղացված անվտանգություն է, քան Կիևում։ Դա չի նշանակում, որ ես չպետք է շփվեմ մարդկանց հետ: Հեռավորություն չպետք է լինի: Նախագահը լրացուցիչ հրամանագիր է ստորագրել իմ անվտանգությունից ելնելով, այնպես որ ե՛ս դա չեմ պահանջել»,- ասել է նա:

 

 

 

Նույն շարքից