Միջազգային 

Աբու Դաբիի ոստիկանությունը համալրվել է լյուքս դասի մեքենայով

analitik.am

Աբու Դաբիի ոստիկանությունը համալրվել է լյուքս դասի մեքենայով։ Արաբական արտադրության Lykan Hypersport մեքենայի սրահում տեղադրված լուսադիոդային լապտերները պատված են ադամանդներով։ Նշվում է, որ մեքենայի արժեքը 3.4 մլն դոլար է։ Այս մասին գրում է Корреспондент-ը։


 

Lykan Hypersport-ը համարվում է առաջին արաբական սուպերքարը, որը մշակվել է W Motors ընկերության կողմից։


 

Սկզբում արտադրող ընկերությունը մտադիր էր մեքենայի միայն 7 օրինակ թողարկել, սակայն ընկերությունը հարյուրավոր դիմումներ է ստացել պոտենցիալ գնորդներից։

Նույն շարքից