Միջազգային 

Ադրբեջանում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Ադրբեջանի տարածքում՝ Շամախի շրջանում, տեղի ժամանակով ժամը 14:32-ին 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այդ մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով երկրի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնին:

 


Ստորգետնյա ցնցումների օջախը եղել է 5 կիլոմետր խորության վրա:

 


Սեյսմոլոգիական ծառայությունից հայտնել են, որ ավելի ուշ 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել նաև Իսմաիլիում: 

 

Նույն շարքից