Միջազգային 

Էներգակիրների համաշխարհային պահանջարկը 2040 թ.–ին կաճի 15 տոկոսով

Էներգակիրների համաշխարհային պահանջարկը 2040 թ.–ին կաճի 15 տոկոսով, այդ պատճառով կարևոր է ապահովել կայուն հասանելիություն էներգառեսուրսների նկատմամբ, ՕՊԵԿ–ի սեմինարի ժամանակ տեղեկացրել է կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդալլա էլ–Բադրին։



«Մենք ունենք բավարար էներգառեսուրսներ պահանջարկն ապահովելու համար, սակայն առանցքային հարցն այն է, թե կկարողանա՞նք ապահովել կայուն հասանելիություն էներգառեսուրսների նկատմամբ: ՕՊԵԿ–ի կանխատեսմամբ` 2015–2040 թթ.–ին էներգառեսուրսների նկատմամբ պահանջարկը կավելանա 15 տոկոսով», – ասել է ՕՊԵԿ–ի գլխավոր քարտուղարը, հաղորդում է Փրայմը։



Էլ–Բադրիի խոսքով`ընդհանուր ծավալում հանածո վառելիքի մասնաբաժինն այդ ընթացքում 82 տոկոսից կդառնա 70 տոկոս։


Նույն շարքից