Միջազգային 

Մենք տեսնում ենք, որ Ասադի վարչակարգն ու ԴԱԻՇ-ը համագործակցում են. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ԴԱԻՇ-ի դեմ միջազգային դաշինքի պայքարի շրջանակներում Փարիզում տեղի ունեցած արտգործնախարարների հանդիպումից հետո Սիրիայի իշխանություններին մեղադրել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանն աջակցելու համար:


«Մենք մշտապես հայտարարել ենք, որ Ասադի վարչակարգն ու ԴԱԻՇ-ը համագործակցում են և այժմ տեսնում ենք դա: ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո քարտուղարը նույնպես ընդգծեց դա»,- ասելէ նա:

 

 

Չավուշօղլուի խոսքով՝ վերջին շրջանում ԴԱԻՇ-ն առաջխաղացում է ունեցել թե՛ Իրաքում, թե՛ Սիրիայում, և որ երկու երկրում էլ հարցը շարունակում է մնալ չլուծված: 

Նույն շարքից