Ուկրաինայի Գերագույն Ռադան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել է «Այդար» գումարտակի նախկին հրամանատար Սերգեյ Մելնիչուկին և նրան քրեական պատասխանատվության կոչել, գրում է ՈՒՆԻԱՆ-ը։
Պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվել է նաև Ուկրաինայի նախկին վարչապետ Սերգեյ Կլյուևը։
Մելնիչուկին մեղադրում են հանցագործ կազմակերպություն ստեղծելու մեջ, որում ներգրավված են եղել անև «Այդարի» մարտիկները, Կլյուևին մեղադրում են 2007թ. իր եղբոր հետ խաբեությամբ և վստահության չարաշահման միջոցով գործարանի բաժնեմասեր յուրացնելու մեջ։