Տնտեսություն 

Կկառուցվի՞ «Ամիրյան Պալաս» համալիրը թե կշարունակի իր կիսավարտ տեսքով ապականել քաղաքը

Ինչպես հայտնել էինք նախորդ նյութում, «ՅունիԲանկի» սեփականատեր Գագիկ Զաքարյանի գործունեությամբ հետաքրքրված են ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտասահմանում:


Մասնավորապես՝ Լոնդոնում գտնվող «Ալագո» ռիսկերի հաշվարկման հեղինակավոր կազմակերպությանն է դիմել մի անձնավորություն,որին Գագիկ Զաքարյանը և Գրիգորի Պեսկովը համոզում են ներդրումներ կատարել՝ «Ամիրյան Պալաս» համալիրի շինարարությունն ավարտելու համար:

 

Այս համալիրն արդեն յոթ տարի է , ինչ իր այլանդակ կիսակառույց տեսքով ապականում է Երևան քաղաքի կենտրոնը, քանզի մեծահարուստ Գագիկ Զաքարյանը միջոցներ չի կարողանում ներգրավվել այդ շինարարությունն ավարտին հասցնելու համար։



Այժմ, կարծես թե, վերջինիս հաջողվել է, այսպես ասած, կպցնել ինչ-որ մեկին,սակայն վերջինս, ըստ Յունիբանկի մեր աղբյուրների, այնքան էլ միամիտ չէ և դիմել է «Ալագո» ռիսկերի գնահատման կազմակերպությանը:

 

 

«Ալագո» էլ իր հետաքննության ընթացքում արդեն ջրի երես է հանել Գագիկ Զաքարյանի Կիպրոսյան և Ռուսաստանյան սկանդալները,ինչպես նաև Ռուսաստանում Գագիկ Զաքարյանին պատկանող «Յունիաստրում» բանկի անհատական պահոցներից քաղաքացիների գումարների անհետացման մասին տեղեկությունները:

 

 

Այսքանից հետո հետաքրքիր է՝ վերջիվերջո կկառուցվի՞ «Ամիրյան Պալաս» համալիրը թե կշարունակի իր կիսավարտ տեսքով փչացնել քաղաքի տեսքը, քանզի  այս պարոնների դեպքում, անգամ ներդրումների առկայությունն էլ չի երաշխավորում, որ դրանք կուղղվեն համալիրի կառուցմանը, այլ ոչ թե կհոսեն օֆշոր։ 

 


Շարունակելի

Նույն շարքից