Տնտեսություն 

Դոլարը և եվրոն շարունակում են աճել

ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ ապրիլի 29-ին, կազմել է 475.94 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.99 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:



Եվրոյի փոխարժեքը կազմել է 523.82 դրամ (աճել է 5.60 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 731.28 դրամ (աճել է 6.79 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 9.23 դրամ (աճել է 0.08 դրամով):



Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 241.88 դրամ, ոսկին՝ 18,323.99 դրամ, պլատինը՝ 17,178.74 դրամ:



Ապրիլի 29-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 700 000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 477 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով:



Փակման գինը կազմել է 477 դրամ:

Նույն շարքից