Տնտեսություն 

Ֆիննախն արձագանքել է սփյուռքահայ գործարարի մեղադրանքներին. news.am

ՀՀ Ֆինանսների նախարարությունն արձագանքում է Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանի հայտարարություններին

Նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի արձագանքում նշված է.

«Ապրիլի 28-ին Ecolur.org կայքը հարցազրույց է տպագրել «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանի հետ, որում վերջինս անդրադարձել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ընկերության նկատմամբ կազմված 3.8 միլիարդ դրամի ակտին: Հարցազրույցում ամեն ինչ առկա է, բայց անդրադարձ չկա հիմնական խնդրին, իսկ դա հետեւյալն է. «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ն թույլ է տվել ՀՀ օրենսդրության մի շարք խախտումներ, որոնցից հիմնականը վերաբերում է ընդերքի օգտագործմանը, այսինքն` ընկերությունը շահագործել է լիցենզիոն պայմանագրով իրեն չտրամադրված հանքային երակներ: Եթե ավելի պարզ ասենք` ընկերությունը ապօրինի փորձել է շահագործել ՀՀ սեփականությունը` ընդերքը, առանց դրա դիմաց բյուջեին որեւէ լումա վճարելու:

 

Նշենք, որ ընկերությունը վերոհիշյալ ակտը բողոքարկել է դատարանում, եւ, փոխանակ իրավական ճանապարհով դատարանում փորձեն իրենց ճշմարտացիությունն ապացուցել, որդեգրել են լրատվամիջոցներով վերամբարձ հայտարարություններ անելու եւ անհարկի սպառնալիքներ ուղղելու քաղաքականություն, ինչը, մեր կարծիքով, անթույլատրելի է»:վ

Նույն շարքից