Հայաստանը կմասնակցի «Աստանա Էքսպո-2017» համաշխարհային ցուցահանդեսին։ Այս մասին համապատասխան որոշում է ընդունվել ՀՀ կառավարության նիստում։
«Ցուցահանդեսի խորագիրն է «Ապագայի էներգիա»: Ցուցահանդեսն ուղղված է լինելու էներգետիկայի ոլորտում նոր աղբյուրների հայտնաբերմանը և նպատակահարմար է դրան մեր երկրի մասնակցությունը»,- ՀՀ կառավարության նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։
Մասնակցությունը համաշխարհային ցուցահանդեսներին ուրույն հարթակ է հանդիսանում երկրի պատմությունը և մշակույթը ցուցադրելու, նորարարական գաղափարներ և նվաճումներ փոխանակելու, ինչպես նաև ապագայի գլոբալ խնդիրների նկատմամբ երկրի մոտեցումները ներկայացնելու համար: