Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունվեց լրացումներ կատարել առևտրի և ծառայությունների մասին ՀՀ օրենքում: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հիշեցրեց, որ այս տարվա ապրիլի 30-ից պետք է դրոշմապիտակավորվեն դեղերը, վիտամինները, օծանելիքները և այլ ապրանքներ:
Վարչապետը նշեց, որ հաշվի առնելով, որ դեռ աշխատանքներ կան կատարելու, պետք է մեկ ամիս հետաձգել և օրենքում փոփոխություն կատարել հունիսի մեկից:
«Սա, իմ կարծիքով, հնարավորություն է փոքր և միջին ձեռնարկատերերին, ովքեր ունեն ապրանքներ, բայց չունեն փաստաթղթեր։ Տանք հնարավորություն, որ Ֆինանսների նախարարությունը նոր կարգ սահմանի»,-ասաց Հովիկ Աբրահամյանը: