Տնտեսություն 

Սկսվել են «Հյուսիս-Հարավ» նախանախագծային աշխատանքները

 

 

Հայաստանը սկսել է Գյումրիից մինչեւՎրաստանի սահմանն ընկած «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու հատվածի նախանախագծային աշխատանքները։ Այս մասին ԱԺ-ում ապրիլի 30-ին հայտարարել է տրանսպորտի եւ կապի նախարար Արթուր Առաքելյանը։ «Հիմա մենք արդեն սկսել ենք եւ տանում ենք նախանախագծային աշխատանքները։ Իհարկե կոնկրետ ժամկետներ նշել դեռեւս վաղ է»,- հայտարարեց Առաքելյանը։

 

«Հյուսիս-Հարավ» նախագծի ընդհանուր արժեքը պետք է կազմի 967 մլն դոլար, որից 50 մլն դոլարը կտրամադրի Զարգացման ասիական բանկը։ 

Մայրուղին պետք է անցնի հայ-իրական սահմանից մինչեւ հայ-վրացական սահման (Մեղրի-Բավրա)։  Մասամբ ճանապարհը կանցնի գործող մայրուղով, իսկ մասամբ, հիմնականում Երեւանից հարավ, նրա ուղղությունը կփոխվի ճանապարհի կրճատման համար։ Այս նպատակով Հայաստանում ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին անգամ ճանապարհային թունելներ կկառուցեն։

Ի սկզբանե նախագիծը ազգային էր։ Սակայն այն հյուսիսից եւ հարավից զարգացնելու պլաններ ունեն Վրաստանն ու Իրանը։վ

Նույն շարքից