Տնտեսություն 

Հայաստանի կառավարությունը 434 հազար եվրո կհատկացնի Վրաստանի սահմանին Բագրատաշեն ՀԱԿ–ի արդիականացմանը

Հայաստանի կառավարությունը 434 հազար եվրո կհատկացնի Վրաստանի սահմանին Բագրատաշեն ՀԱԿ–ի արդիականացմանը։



«Միջոցները հատկացվում են UNDP համատեղ նախագծի շրջանակում»,– ասաց ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը։



Ըստ նրա, այդ նախագիծը սերտորեն կապված է Բավրա, Բագրատաշեն և Գոգավան ՀԱԿ–ի արդիականացման ծրագրի հետ, որի իրագործման արդյունքներով Հայաստանը կունենա միջազգային չափանիշներին համապատասխանող սահմանային անցակետեր։



Հայ–վրացական սահմանին «Բագրատաշեն» և «Սադախլո» հսկիչ անցակետերի զինման ` 4.3 մլն եվրոյի ծրագիրը մեկնարկել է 2014 թվականի մարտին։



 

Հայ–վրացական սահմանին երեք սահմանային անցակետերի արդիականցման ծրագրի իրագործման նպատակով Եվրոպական ներդրումային բանկը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, համապատասխանաբար, 30.316 մլն եվրոյի և 10.294 մլն եվրոյի վարկային միջոցներ են հատկացրել։



Ծրագրի իրագործմանը, բացի ԵՆԲ–ից և ՎԶԵԲ–ից, միջոցներ է հատկացրել նաև ԵՄ հարևանության ներդրումային հիմնադրամը (NIF), իսկ եվրոպական կառույցներն ու ՄԱԿԶԾ–ն ավելի քան 4 մլն եվրոյի դրամաշնորհ են հատկացրել։

Նույն շարքից