Տնտեսություն 

2015 թ-ի առաջին եռամսյակում նվազել է անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների թիվը

2015 թ-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամակահատվածի համեմատ նվազել են անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքները՝ ավելի քան 2700-ով: Եթե 2014 թ-ին իրականացվել է 17 984 գործարք, ապա 2015թ-ին՝ 15 269-ը: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշներից:
 

Միայն բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ իրականացված առքուվաճառքի գործարքները նվազել են 1039-ով, բնակելի տներինը՝ 224-ով, այգետնակների առքուվաճքի գործարքները նվազել են մեկով և կազմել 33 գործարք և այլն:
 

 Մարտին անշարժ գույքի գները հիմնականում աճել են թե՛ 2014թ-ի մարտի, թե՛ 2015թ-ի փետրվարի համեմատ:

 

Գներն անփոփոխ են մնացել միայն Կենտրոնում՝ 1 քմ-ն 428 000 դրամ, և Արաբկիրում՝ 356 000 դրամ: 1 քմ-ի արժեքը նվազել է միայն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում՝ նախորդ տարվա 282 700 դրամից այս տարվա փետրվարին դառնալով  282 650:
 

Մյուս վարչական շրջաններում անշարժ գույքի գները 1քմ-ի դիմաց աճել են 100-ից առավելագույնը 1500 դրամով: Շուրջ 1500 դրամով մեկ տարվա ընթացքում անշարժ գույքի գները աճել են Նուբարաշենում, Մալաթիա-Սեբաստիայում, Էրեբունիում և Նոր-Նորքու

Նույն շարքից