Տնտեսություն 

Դոլարի վաճառքը 485 դրամի է հասել

Մեկ ամերիկյան դոլարը երեկ և այսօր ՀՀ բանկերի կողմից վաճառվում է 485 դրամ առավելագույն փոխարժեքով, համաձայն Rate.am կայքի:
 


Սա  անցած տարվա արտարժույթների տատանմանը հաջորդած կարգավորման փուլից հետո ամենաբարձր փոխարժեքն է մեկ ամերիկյան դոլարի համար:

 

 

Դոլարի վաճառքի նվազագույն փոխարժեքը 483 ՀՀ դրամ է: Մեկ եվրոյի վաճառքի առավելագույն փոխարժեքը  548 ՀՀ դրամ է, նվազագույնը` 543:



Հիշեցնենք, որ ապրիլի 24-ի  առաջ, երբ ՀՀ էին գալիս բազմաթիվ զբոսաշրջիկներ, եվրոյի առավելագույն  փոխարժեքը կազմում էր 515, նվազագույնը` 512 ՀՀ դրամ:

Նույն շարքից