Տնտեսություն 

Ընդհանուր առմամբ մարդասիրական բեռների հիմնական մասը դեղորայք են՝ 6.5 մլրդ-ի չափով․ Դավիթ Հարությունյան

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր կառավարությանը ներկայացրեց 2014 թվականի ընթացքում բարեգործական ծրագրերի շրջանակներում կատարված աշխատանքների մասին արձանագրային նախագիծը և նշեց, որ ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից հաստատված  ծրագրերի շրջանակներում 2014 թվականի ընթացքում հանրապետությունում բարեգործական և մարդասիրական օգնության ծրագրեր են իրականացրել միջազգային և հանրապետական 143 կազմակերպություն: Դրանցից 58 կազմակերպություն իրականացրել են երկարաժամկետ ծրագրեր։

 

 

«Ծրագրերի ընդհանուր գումարը 49 մլրդ 958 մլն դրամ է կազմում, այսինքն` մոտ 50 մլրդ, որը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 10 մլրդ դրամով։ Այդ 50 մլրդ-ից մոտ 31 մլրդ.-ը աշխատանքների կատարումն ու ծառայությունների մատուցումն է։ Ընդհանուր առմամբ մարդասիրական բեռների հիմնական մասը դեղորայք են՝ 6.5 մլրդ-ի չափով ու բժշկական պարագաներ՝ 3 մլրդ-ի չափով»,-ասաց նա։

 

 

Դավիթ Հարությունյանը նշեց, որ ըստ երկրների՝ բեռների 35%-ը բերվել են ԱՄՆ-ից, 15%-ը՝ Շվեյցարիայից, 7%-ը՝ Չինաստանից, 6%-ը՝ Ավստրիայից և 5%-ը՝ Մեծ Բրիտանիայից։ Մյուս երկրներն ավելի փոքր տոկոս են կազմում։

 

 

«Ծառայությունների մատուցման հիմնական ուղղություններն են՝ հոգևոր՝ 25%, առողջապահություն՝ 20%, սոցիալականը՝ 20%, կրթական՝ 16%, և սպորտ՝ 9% և այլն։ Մեծածավալ աշխատանքներ իրականացրել են «Տաթևի վերածնունդ» հիմնադրամը, «Արաբկիր միացյալ բարեգործական հիմնադրամը», «Այբ» կրթական հիմնադրամը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը»,-ասաց նա։

 

 

Համաձայն արձանագրային նախագծի՝ տարվա ընթացքում վերակառուցվել է 68 ջրագիծ, 30 դպրոց, 18 մանկապարտեզ, 7 բուժհաստատություն։

Նույն շարքից