Բջջային հեռախոսների համար ֆոտոմոդուլների խոշորագույն մատակարար Sony ընկերությունը 20 դոլար է աշխատում յուրաքանչյուր iPhone-ից, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին: Բոլոր iPhone 6-երը և iPhone 6 Plus-երն ունեն ճապոնական արտադրողի ֆոտոխցիկները:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2015 թվականի առաջին եռամսյակում վաճառվել է մոտ 60 միլիոն iPhone: Այդկերպ Apple-ի համար ֆոտոխցիկների մատակարարումից Sony-ն աշխատել է 1,2 միլիարդ դոլար: