Տնտեսություն 

ԵՏՄ երկրների առաջնորդները մի շարք համատեղ փաստաթղթեր են ստորագրել

 

Եվրասիական տնտեսական միության առաջնորդները  մի շարք համատեղ փաստաթղթեր են ստորագրել:  Միջոցառմանը ներկա է գտնվել նաև Ղրղզստանի ղեկավար Ալմազբեկ Ատամբաևը, ով հաստատել է պատրաստակամությունը` ստորագրելու Ղրղզստանի` միությանն անդամագրվելու մասին փաստաթուղթը:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` Կրեմլից ավելի վաղ հայտնել էին, որ Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստին ուրբաթ նախատեսվում էր հաստատել Միության անդամ պետությունների` 2015-2016-ի  մակրոտնտեսական քաղաքականության հիմնարար ուղենիշերը,  որոնք ենթադրում են տնտեսական աճի խթանմանը, տնտեսության իրական հատվածում համագործակցության խորացմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացում: 

Բացի այդ,  բանակցությունների ընթացքում  մտադրություն կար հաստատելու Էլեկտրաէներգիայի  ընդհանուր շուկայի ձևավորման հակեցակարգը, որը  պետք է շահագործվի 2019-ի հուլիսի 1-ից:
Նախատեսված էր նաև  ավտոճանապարհային փոխադրումների (2016-2025) շուկայի  աստիճնական ազատականացման ծրագրի հաստատումը:

Նույն շարքից