Քաղաքապետ Տարոն Մարգարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Այսօր մասնակցել եմ Երևանում մեկնարկած «INVEST ARMENIA 2015» բիզնես ֆորումին:
Առանձնակի կարևորում են նման համաժողովների կազմակերպումը, քանի որ դրանք յուրօրինակ հարթակ են դառնում թե՛ գործարար հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու և թե՛ հարմար առիթ՝ հաջողված փորձը փոխանակելու, իսկ մեր դեպքում՝ Երևանի տնտեսության ներուժը, ներդրումային հնարավորությունները գործարար աշխարհին ներկայացնելու համար:
Շնորհավորում եմ համաժողովի կազմակերպիչներին՝ միջոցառման հաջող մեկնարկի առթիվ։