Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Արեւմտյան պատժամիջոցների չեղարկման պարագայում Իրանը հնարավորություն կստանա ավելացնել նավթի հանույթի ծավալները:
Այդ մասին հայտնել է Իրանի նավթարդյունաբերության նախարար Նամդար Զանգենեն, նշելով, որ պատժամիջոցների դադարեցման պայմաններում երկիրը կարող է օրեկան արդյունահանել 4 միլիոն բարել նավթ:
Նրա խոսքերով, Իրանը մինչեւ 2018թ.-ը նավթի հանույթը կհասցնի օրեկան մինչեւ 5,7 միլիոն բարելի:
Նախարարը նշել է, որ Իրանից արդյունահանվող նավթի հիմնական սպառողը կհանդիսանան Եվրասիական ու խաղաղօվկիանոսյան երկրները: