Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այսօր խոսել է «Նաիրիտ»-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Նրա խոսքով` այսքան տարիների ընթացքում, ինչ գործարանը չի աշխատել, կուտակել է շուրջ 5,5 մլրդ դրամի պարտք: Պարտքի կուտակումը կանխելու նպատակով` 2014 թվականի նոյեմբերից չաշխատող 1900 աշխատակից կրճատվել է:
Ներկայումս գործարանում մնացել են 480 աշխատակիցներ, ովքեր կիրականացնեն գործարանի պահպանությունն ու անվտանգությունը: Նախարարը դժվարանում է հստակ ժամկետներ նշել, սակայն նրա խոսքով` ներկայումս քայլեր են ձեռնարկվում նաիրիտցիների աշխատավարձերը հնարավորինս շուտ վճարելու համար:
Երվանդ Զախարյանը հույս հայտնեց, որ մինչև 2015 թվականի ավարտը նրանց աշխատավարձերը կվճարվեն: Արդյո՞ք պարտքերի մարումից հետո «Նարիտ»-ը կվերագործարկվի. նախարարի համոզմամբ` դա համար անհրաժեշտ է 250-350 մլն. դոլար, հետևաբար վերագործարկումը նպատակահարմար չէր լինի: