ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը՝ այսօր՝ մայիսի 13-ին լրագրողների հետ զրույցում նշեց, որ 2014թ.-ն Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն ավելացել է 11,3 տոկոսով, որը կազմել է 1 մլն 300 հազար։ Նրա խոսքով`պատճառը ի թիվս այլ գործոնների, անցկացվող տարատեսակ փառատոններն են:
«Ամեն տարի մենք ունենում ենք զբոսաշրջության աճ, նաեւ ներքին զբոսաշրջության ցուցանիշն է բարձրանում, ավելի շատ, քան ներգնա տուրիզմը», - ասաց նա։