Տնտեսություն 

Հայաստանում գազի սակագինը սպառողների համար չի փոխվի. նախարար

Հայաստանում գազի սակագինը սպառողների համար չի փոխվի, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը։



Նա նշեց, որ երկարատև բանակցությունների արդյունքում ռուսական գազի գինը սահմանի վրա Հայաստանի համար նվազեցվեց 25 դոլարով։ «Միաժամանակ գազի գինը Հայաստանի բոլոր սպառողների համար չի փոխվի», – ասաց Զախարյանը։



Հայաստան մատակարարվող ռուսական գազի գինը սահմանի վրա նվազեցվել էր` 1 հազ. խորանարդ մետրի դիմաց գանձվող 190 դոլարից դառնալով 165 դոլար։ Նման պայմանավորվածություն էր ձեռք բերվել «Գազպրոմ» ԲԲԸ–ի վարչության նախագահ Ալեքսեյ Միլերի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բանակցությունների միջև, որը տեղի էր ունեցել Միլերի ապրիլյան այցի ընթացքում։ Պայմանավորվածությունները դեռևս չեն ամրագրվել, և ընթանում են փաստաթղթերի ձևակերպման աշխատանքները։

Նույն շարքից