Տնտեսություն 

ՀԷՑ-ի ներկայացրած հայտը բավարար հիմք չէ էլէներգիայի թանկացման համար. Ռոբերտ Նազարյան

ՀԷՑ-ի՝ մայիսի 8-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացրած հայտը, որով առաջարկում է էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար բարձրացնել 17 դրամով, ՀԿԾՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի համար բավարար հիմք չէ նման որոշման ընդունման համար: Այս մասին մայիսի 14-ին լրագրողների հետ զրույցում նշել է ինքը՝ Նազարյանը.



«Այսօրվա հայտն ինձ համար որևէ հիմք չի կարող հանդիսանալ: Ասում են, որ ավելի քան հիմնավորված է, բայց` ո՞ւմ համար, համենայն դեպս` ոչ մեր կառույցի»,- ասել է նա՝ հավելելով, որ իրենց կառույցը ստեղծվել է, որպեսզի կարողանա այդ խնդիրներին մասնագիտական գնահատական տա:

Նույն շարքից