Տնտեսություն 

Եվրամիությունը Վրաստանի դատական համակարգի բարեփոխումների համար կտրամադրի 50 միլիոն եվրո

Ինչպես հաղորդում է Ռիա նովոստի գործակալությունը, Եվրամիության ու Վրաստանի միջեւ կնքված համաձայնագրի համաձայն, Վրաստանի դատական համակարգի բարեփոխումների համար ԵՄ-ը կտրամադրի 50 միլիոն եվրո:

 

Միաժամանակ ԵՄ-ը Վրաստանին մարդու իրավունքների պաշտպանության համար կտրամադրի լրացուցիչ 10 միլիոն եվրո:

Դատական բարեփոխումները իրենցում ներառելու են դատական համակարգի 5 ոլորտներ:

 

Ավելի վաղ, քրեական իրավունքի բարենորոգումների համար Եվրամիությունը Վրաստանին հատկացրել էր ֆինանսական միջոցներ, ինչի արդյունքում վերանայվել էր քրեական օրենսդրությունը, մի շարք բարեփոխումներ էին իրականացվել դատախազությունում, ոստիկանությունում ու դատարաններում:

Մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում նոր բարենորոգումների արդյունքում որոշվել է առանձնակի ուշադրություն դարձնել Վրաստանի ազգային փոքրամասնություններին:

 

Նույն շարքից