Տնտեսություն 

Հունաստանին կտրամադրվի հերթական ֆինանսական օժանդակությունը

Հունաստանի իշխանություններն ու Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ներդրումային համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն, բանկը 5 տարի շարունակ Հունաստանին տարեկան մինչեւ 500 մլն եվրո կհատկացնի:

Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

«Համաձայնագիրը կարող է զգալի աջակցություն ցուցաբերել երկրի տնտեսության վերականգնմանը»,- ասված է հունական կառավարության հայտարարությունում:


Հունաստանի Ֆինանսների նախարարությունը նշել է, որ համաձայնագիրը պետք է օգնի տնտեսական ճգնաժամից առավելապես տուժած ընկերություններին:

Նույն շարքից