Տնտեսություն 

ԱՄՆ դոլարի փոխարժեքը շարունակում է աճել

ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ մայիսի 12-ին, կազմել է 482.90 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1.16 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:



Եվրոյի փոխարժեքը կազմել է 548.38 դրամ (նվազել է 1.57 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 759.75 դրամ (նվազել է 0.77 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 9.65 դրամ (աճել է 0.01 դրամով):



Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 267.82 դրամ, ոսկին՝ 19,019.25 դրամ, պլատինը՝ 17,885.85 դրամ:



Մայիսի 15-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,700,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 483.64 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 483.75 դրամ:

Նույն շարքից