Տնտեսություն 

Ոսկու ու թանկարժեք զարդերի պահանջարկը նվազել է 40 տոկոսով

Ինչպես հաղորդում է Ռիա նովոստի գործակալությունը, 2015թ.-ին զգալիորեն կրճատվել է ոսկու ու թանկարժեք զարդեղենի նկատմամբ պահանջարկը:

 

Նախորդ տարվա համեմատությամբ բնակչությունը գնել է 11,8 տոննա ոսկի ու թանկարժեք զարդեղեն, ինչը 40 տոկոսով քիչ է նախորդ ցուցանշից:

Ռուսաստանի բնակիչները, կապված տնտեսական ճգնաժամի հետ, կտրուկ կերպով նվազեցրել են թանկարժեք զարդերի ձեռքբերումը:

Դա ցայտուն կերպով նկատվել է հատկապես ամանորին ու տոներին:

 

Փորձագետների տվյալներով, ներկայումս գնվում է առավելապես ցածրարժեք ու էժան արտադրանք:

 

Նույնիսկ ռուբլու էժանացման պայմաններում Ռուսաստանի բնակչությունը ձեռք է բերել ընդամենը 13,8 տոննա ոսկյա իրեր:

 

 

Նույն շարքից