Տնտեսություն 

Չինաստանը Բրազիլիայի տնտեսությունում կներդնի 50 միլիարդ դոլար

 

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Չինաստանի ներդրումները Բրազիլիայի տնտեսությունում կազմելու է 50 միլիարդ դոլար:

 

Այդ մասին հայտնել է Բրազիլիայի փոխարտգործնախարար Ժոզե Լիման, նշելով, որ մայիսի 19-ին Չինաստանի Պետական խորհրդի նախագահ Լի Կեցյանը բանակցություններ կվարի Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆի հետ:

Վերջին 12 տարում երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է տասնյակ անգամ, կազմելով շուրջ 83,3 միլիարդ դոլար:

 

Չինաստանը նպատակ ունի առաջիկայում խոշոր ներդրումներ իրականացնել Բրազիլիայի հաղորդակցության ու տրանսպորտի բնագավառում:

Բացի այդ Չինաստանը Բրազիլիայից առաջիկայում ձեռք կբերի ռազական 60 ինքնաթիռներ:

 

Նույն շարքից