Տնտեսություն 

Վենեսուելայի պահուստները հալչում են ռեկորդային տեմպերով

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Վենեսուելայի միջազգային դրամական պահուստները նվազել են մինչեւ 17,9 միլիարդ դոլարի:

Դա վերջին 12 տարիների ամենավատթար ցուցանիշն է:

 

Երկրի Կենտրոնական բանկի տվյալներով տարեսկզբին պահուստները նվազել են 26 տոկոսով: Դա կապված է նավթի գների կտրուկ անկումով, որն իր բացասական անրադարձն է թողնում երկրի ողջ տնտեսության վրա:

 

Երկիրը դեղորայքով ու սննդով ապահովելու համար կառավարությունը ստիպված է օգտագործել կենտրոնական բանկի միջոցները, ինչը հանգեցնում է ներդրումների նվազեցմանը:

 

Փորձագետներ տվյալներով , Վենեսուելան կկորցնի 25 միլիարդ նավթային շահույթ, ինչը ծանր անրադարձ կունենա տնտեսության վրա:

 

 

 

Նույն շարքից