Կառավարության որոշմամբ Արմավիրի մարզպետարանին կտրամադրվի 16 մլն դրամ 4 հակակարկտային կայաններ ձեռք բերելու և Բագարան համայնքում տեղակայելու համար։
Թեև ի վերջո որոշման նախագիծը ընդունվեց, սակայն այն առաջացրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի զարմանքը։
Վերջինս հարցրեց ՀՀ ՏԿԱԻՆ փոխնախարար Վաչե Տերտերյանին, թե ինչու նախարարությունը չի լուծում հարցը և ինչու է այս հարցով որոշման նախագիծ ներկայացվում։
«Չեմ հասկանում՝ ինչի համար է գումար տրվում, միշտ նախարարությունը չի արե՞լ։ Ամեն դեպքում վերահսկողությունը ձեզ վրա պետք է լինի»,-ասաց նա։