Մայիսի 22-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3 մլն 100 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 478.36 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Ինչպես տեղեկացնում են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ից, փակման գինը կազմել է 479 դրամ:
Նախօրեին կայացել էր 2 մլն 450 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 475.78 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել էր 475.5 դրամ: